Ժողովուրդ, միացեք մեզ. Երևանում բողոքի ակցիաներ են. փակում են փողոցները (տեսանյութ)
Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները Երևանում փողոցներ են փակում:
«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին, մենք դեմ ենք թուրքին։ Այսպես փակված են Գորիսի ճանապարհները, մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել»,-հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները։
Ակցիայի մասնակից մի կին ժողովրդին արթնանալու կոչ է անում. «Ժողովուրդ, արթնացեք, արթուն կացեք, միացեք մեր շարժմանը»։