Նվազել է տղամարդու հղիացնելու ֆունկցիան. (տեսանյութ)
«Անպտղության գործոնները լինում են և արական, և իգական: Այսինքն, տղամարդու և կանացի անպտղություն: Պատճառները գրեթե հավասար են` 50-50»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նշեց բժիշ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա ներկայացմամբ` վերջին ժամանակահատվածում ավելի շատացել են գործոնները, որոնցով պայմանավորված նվազել է տղամարդու վերարտադրողականության կամ հղիացնելու ֆունկցիան: Առաջին պատճառը սեռավարակներն են:
«Պետք է փաստել, որ այսօր սեռավարակներով պայմանավորված վերարտադրողականության խնդիրներով մեր կլինիկա դիմողների թիվն ավելացել է»,- հավելեց բժիշկը:
Մանրամասները` տեսանյութում