ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 2 գերեվարված քաղաքացու անունները
Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու՝ Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին երկու գերեվարված զինվորի է փոխանցել: