Մահացել է Ռոմիկ Ռոմանոսյանը. նա առողջական լուրջ խնդիրներ ուներ
Մահացել է ԵԿՄ անդամ, օպերատոր Ռոմանոս Ռոմանոսյանը:
Պատերազմի տարիներին զենքն ու տեսախցիկը իր անբաժան ընկերները դարձրած Ռոմանոսը, կամ, ինչպես նրան անվանում էին ընկերները՝ Ռոմիկը, Ռոմը առողջական լուրջ խնդիրներ ուներ:
Պատերազմները լուսաբանած ու հազար ու թոհ ու բոհի միջով անցած օպերատորի բուժման համար անգամ բանկային հաշիվ էր բացվել: Սակայն նա չհաղթահարեց հիվանդությունը: