Իրանի ԱԳՆ-ն հերքել է Բահրեյնի մեղադրանքները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հերքել է Բահրեյնի պաշտոնյաների պնդումները երկրում հայտնաբերված զենքին Իրանի մասնակցության մասին, հայտնում է IRNA-ն։
Ի պատասխան Բահրեյնի ներքին գործերի նախարարության հայտարարության՝ Սաիդ Խատիբզադեն հերքել է Մանամայի պաշտոնյաների ցանկացած պնդում, թե հայտնաբերված զենքերն ու պայթուցիկները կապված են Իրանի հետ:
«Բահրեյնի պաշտոնյաների նման կեղծ հայտարարությունները Մանամայի երկխոսության հետ մեկտեղ, ցույց են տալիս Բահրեյնի՝ տարածաշրջանային խնդիրների անհասկանալիությունը»,- ասել է նա։
Նշենք, որ Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է իրանամետ զինյալների խմբի ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում երկրում։ Հաղորդվել է նաև Իրանից երկիր մուտք գործած զենքի և պայթուցիկ նյութերի առգրավման մասին։