Ավտովթար՝ Երևանում. Առինջի կամարի մոտ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajerօ»-ն. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարիմոտ, բախվել են «Toyota Land Cruiser» և «Mitsubishi Pajerօ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռաֆիկ Վարդանյանն ու Տիգրան Ասատրյանը՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։