Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվել է Կիմ Չեն Ինի նման կաշվե վերարկու կրել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները սև վերարկու կրելը համարել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի արտաքինի անընդունելի նմանակում, հաղորդում է Radio Free Asia-ն։
Տեղեկությունների համաձայն՝ այս հրամանագրի հետ կապված Հյուսիսային Կորեայի ոստիկանները սկսել են մարդկանցից, փողոցում գտնվող վաճառականներից հանել սև վերարկուները։
Հաղորդվում է, որ սովորական քաղաքացիները չեն կարողանա կրել սև վերարկուներ՝ որպես հագուստի տարր, քանի որ սա պետության ղեկավարի նորաձեւ արտաքինի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է։