Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Հետպատերազմյան ժամանակահատվածի այսպիսի տնտեսական զարգացումները խիստ մտահոգիչ են. Վարդան Արամյանը տվյալներ է համադրել

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․

ԱՎԾ-ն այսօր հրապարակեց ՀՀ տնտեսությունը բնութագրող օպերատիվ ցուցանիշները հունվար-հոկտեմբերի համար։

ՏԱՑ 4․3% (10 ամիս) 4․4% (9 ամիս)
Արդյունաբերություն 1․1% (10 ամիս) 0․7% (9 ամիս)
Գյուղատնտեսություն ---- (10 ամիս) -1․5% (9 ամիս)
Շինարարաություն 5․9% (10 ամիս) 6․4% (9 ամիս)
Առևտուր 7․0% (10 ամիս) 6․4% (9 ամիս)
Ծառայություններ 6․4% (10 ամիս) 5․4% (9 ամիս)

Ինչպես և ակնկալվում էր, տնտեսության վերակագնման տեմպերը նորից դանդաղում են արձանագրել՝ 4.3% և դա էլ այն ֆոնին, երբ նախորդ տարվա տնտեսական անկման ցուցանիշները թե տարածաշրջանում և թե հիմնական գործընկեր երկրների համեմատությամբ մեզ մոտ ցավոք ամենամեծն էր, այսինքն այս տարի չենք կարողանում լիովին տնտեսապես վերականգնվել։

Սիրում ենք հաճախ համեմատվել Վրաստանի հետ․ Ասեմ, որ Վրաստանում 2020թ-ի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է -6.8% մեզ մոտ՝ -7․4%։ Եվ դա էլ այն դեպքում երբ տուրիզմի հաշվեկշիռը Վրաստանում մինչ 2020թ-ի ճգնաժամը կազմում էր շուրջ ՀՆԱ 14%, այսինքն օտերերկրացիները Վրաստանում ավելի շատ էին ծախսում քան վրացիները արտասահմանում և Վրաստանի տնտեսությունը «սնվում» էր դրանով, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 2020թ-ի լոքդաունի էֆֆեկտը Վրաստանի վրա ավելի ուժեղ ազդեցություն պետք է թողներ և հանգեցներ ավելի խորը անկման, բայց․․․․ունենք այն ինչ ունենք։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա վերականգմանը, որի տեմպերը գլոբալ առումով բացատրում են թե կառավարության նախորդ տարվա հակաճգնաժամային գործողությունները որքանով են եղել արդյունավետ, օգնել տնտեսությանը և նպաստել ապագա վերականգմանը, ապա այստեղ էլ ունենք վատ լուր․ Վրաստանն իր ավելի ցածր անկման ֆոնին վերականգնվում է բավականին արագ՝ 9 ամսվա շտապ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 11․3%, Հայաստանինը՝ 4․4%, իսկ 10 ամսով էլ 4․3% (Վրաստանի ցուցանիշները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին):

Մտահոգիչ է նաև այն, որ անցած տարի հոկտեմբերը սեպտեմբերի համեմատ տնտեսապես ավելի պասիվ է եղել (տնտեսական անկումը խորացել է -6.6%-ից -6.9%) ուստի այս հանգամանքը պետք է օգներ, որ այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշն այլ հավասար պայմաններում սեպտեմբերի 4․4% աճի համեմատ բարելավում արձանագրեր, մինչդեռ հակառակն է տեղի ունենում։ Ավելին, 10 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշների հաշվարկում բացակայում է գյուղատնտեսության անկման ցուցանիշը, որը 9 ամսով կազմել է -1.5%, իսկ 4-րդ եռամսյակում էլ քիչ հավանական է, որ կուտակային աճը շրջվի դրականի։

Ամփոփում․

- 2022թ-ի բյուջեի հիմքում դրված 2021թ-ի տնտեսական աճի 6․5% ցուցանիշն անիրատեսական է ինչպես որ խիստ ռիսկային է նաև 7% աճը 2022թ-ի համար, ինչպես նշել եմ ամիսներ առաջ։

- Մեկ տարի առաջ կատարած իմ և այլ մասնագետների դիտարկումները տնտեսական աճի պոտենցիալի թուլացման վերաբերյալ, այսօր ապացուցվում են։

- Տնտեսական աճի կառուցվածքը փաստում է, որ ունենք սպառման վրա հենված կամ այսպես ասած պահանջարկով քաշվող տնտեսական աճ, որը խիստ վտանգավոր է (աճը բարձր է ոչ արտահանելի հատվածում – ծառայություններ, շինարարություն և առևտուր, մինչդեռ արտահանելի հատվածում աճ գրեթե չկա – գյուղատնտեությունում անկում է, մշակող արդյունաբերությունում անկում է, աճ գրանցվել է միայն հանքագործության ոլորտում, այն էլ կառավարության վերջին գործողությունների արդյունքում կարծում եմ դա էլ կթուլանա) 

- Նախկինում կատարած բազմաթիվ դիտարկումներն, առ այն որ այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մեծածավալ ներդրումների աճի մասին, որոնք կօգնեին տնտեսական վերականգմանը՝ ևս փաստվում է։

Մի խոսքով հետ պատերազմյան ժամանակահատվածի այսպիսի տնտեսական զարգացումները մեղմ ասած խիստ խիստ մտահոգիչ են, որի մասին բազմիցս ենք խոսել նախկինում․