Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում մի շարք շրջաններում. Մարիա Զախարովա
Դոնբասի հակամարտության գոտում իրավիճակը սրվում է, Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում մի շարք շրջաններում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայում տիրող իրավիճակը շարունակում է լուրջ անհանգստություն առաջացնել, մասնավորապես Դոնբասում: Կիևի ռեժիմի «թեժ» ղեկավարները, ըստ երևույթին, զգալով լիակատար անպատժելիություն, կողմ են ուկրաինական ներքին ճգնաժամի ռազմական լուծմանը: Ուկրաինային զենք մատակարարում են ՆԱՏՕ-ի երկրները»,-ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում։
«Հատուկ դիտորդական առաքելության զեկույցները վկայում են Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների մասին Գրանիտնոե, Ստարոմարևկա բնակավայրերի տարածքում»,- ընդգծել է նա։