Աֆղանստանի Նանգարհար նահանգում «ԻՊ-ի» առնվազն 80 զինյալներ հանձնվել են թալիբներին
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առնվազն 80 արմատականներ հանձնվել են Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում իշխանությունը գրաված թալիբների անվտանգության ուժերին։
Անցած երեք ամիսների ընթացքում Աֆղանստանի մի քանի նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, միանգամից մի քանի պայթյուններ, զինված հարձակումներ և կրակոցներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել են ինչպես թալիբներ, այնպես էլ տեղի բնակիչներ։
«Իսլամական պետությունը Խորասանում», որը ԴԱԻՇ-ի ճյուղն է, ստանձնել է այս դեպքերից մի քանիսի պատասխանատվությունը: