ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 49 միլիոնի
Նոյեմբերի 25-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 259 731 904-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 713 741։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5 192 249 մարդ, ապաքինվել՝ 234 886 211։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (48,972,550), 2-րդ տեղում Հնդկաստանը (34,544,882), 3-րդ տեղում Բրազիլիան (22,043,417), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (9,974,843) և Ռուսաստանը (9,434,393)։