Բորիս Ջոնսոնը Մակրոնին սպառնացել է բրիտանական զորքեր ուղարկել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ խորհրդակցություն է հրավիրել 31 փախստականների մահից հետո, ովքեր փորձում էին նավով անցնել Լա–Մանշը։ Քաղաքական գործիչը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և սպառնացել բրիտանական զորքեր ուղարկել հանրապետություն, հայտնում է Ria.ru-ն։
Ջոնսոնն ասել է, որ եթե Ֆրանսիայի իշխանությունները չկարողանան վերահսկել անօրինական միգրանտների հոսքը, ապա Միացյալ Թագավորությունը պատրաստ է օգտագործել իր բանակային ստորաբաժանումները։
Նախօրեին Ֆրանսիայի ափերի մոտ փախստականներով նավ է խորտակվել Պաս-դե-Կալեում։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում՝ հինգ կին եւ մեկ անչափահաս աղջիկ։ Ոստիկանության տվյալներով՝ միգրանտները մտադիր էին անցնել Լա Մանշը և հասնել բրիտանական ափին։
Ամբողջ խմբից ողջ են մնացել միայն երկու հոգի, նրանք հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Իրավապահները ձերբակալել են չորս փոխադրողների։