Իմ և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով կա ցուցմունք տված մարդ, բայց իշխանությունը չկարողացավ քաղաքական կամք ցուցաբերել՝ հանրայնացնելու, մեղավորներին պատժելու (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն և ՀՔԾ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու փաստին։
«Այն ժամանակվա ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Եղել է մարդ, որը տվել է ցուցմունքներ, խոստովանություններ, և կարծում եմ, որ օրերից մի օր դրանք կարող են հրապարակվել», - ասաց Վանեցյանը: