Պան Գի Մունը անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը
Պան Գի Մունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք բռնություն կառաջացնեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը հնարավորություն է տվել համաձայնության գալ՝ խաղաղ կարգավորման, առաջընթացի ուղիների շուրջ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Պան Գի Մունի խոսքերով, նախագահները քննարկել են գործնական քայլեր, որոնք թույլ կտան կրճատել հրադադարի խախտման ծավալների կրճատում և նվազեցնել քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը:
Գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնք կազմակերպել էին Շվեյցարիայում դեկտեմբերի 19-ի գագաթաժողովը:
Պան Գի Մունը նշել է, որ երկու նախագահներն աջակցություն են հայտնել համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են բռնության վտանգի նվազեցմանը: Նա կոչ է արել կողմերին սերտ համագործակցել Մինսկի խմբի հետ՝ թուլացնելու լարվածությունը և ձեռնպահ մնալ այլ գործողություններից, որոնք կբերեն նոր բռնությունների: