Թուրքիայում ցույցերը շարունակվում են. 40 մարդ բերման է ենթարկվել
Ստամբուլի ոստիկանությունը ուժ է կիրառել գնաճի դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ, ավելի քան 40 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Duvar պորտալը։
Նշվում է, որ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել կառավարության հրաժարականը պահանջող կարգախոսներ վանկարկող ցուցարարների դեմ։
Ցուցարարները հավաքվել են նաեւ Ստամբուլի Ավջըլար եւ Բաքըրքյոյ թաղամասերում։ Ոստիկանները փակել են այն հրապարակը, որտեղ նախատեսված էր հանրահավաքը և պահանջել, որ ցուցարարները ցրվեն՝ պատճառաբանելով, որ թաղապետարանը մեկամսյա արգելք է սահմանել ցույցերի անցկացման համար։