Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին ընդդիմանալ
Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին ընդդիմանալ միակողմանի գործողությունների և հալածանքների քաղաքականությանը, ինչպես նաև պահպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ զրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով։
«Չինաստանը մտադիր չէ ներկայացնել իր զարգացման մոդելը, բայց հուսով է օրինակ ծառայել Իրանի նման երկրների համար, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը և միևնույն ժամանակ պահպանել անկախությունը», - ասել է Վան Ին, մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն։
Նրա խոսքով՝ «Չինաստանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ դիմակայելու միակողմանի գործողությունների և ոտնձգությունների ցանկացած քաղաքականությանը, պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը և պաշտպանելու միջազգային արդարությունն ու անաչառությունը»։
Նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջ քաշված համաշխարհային զարգացման նախաձեռնությանը, պատրաստ է աշխատել Իրանի հետ երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման ուղղությամբ և նպաստել նրանց ռազմավարական նոր գործընկերությանը։