Վաշինգտոնը մշտապես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ջո Բայդեն
Ուկրաինայում 1932-1933 թվականների Գոլոդոմորի տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարգել է այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը և հաստատել, որ Վաշինգտոնը մշտապես աջակցում է հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինացի ժողովուրդը հաղթահարեց Գոլոդոմորի սարսափը՝ ցուցադրելով իր ոգին և տոկունությունը և, ի վերջո, ստեղծեց ազատ և ժողովրդավարական հասարակություն: Հիշելով Գոլոդոմորի ցավն ու զոհերին՝ Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է մեր հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդին և մեր աջակցություն նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշել է Բայդենը։
Պետության ղեկավարն առաջարկել է, որ այս ամիս, երբ ողջ աշխարհում հարգեն այդ իրադարձությունների զոհերի հիշատակը, երկրները «վերահաստատեն իրենց հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը՝ ապագայում նման ողբերգությունները չկրկնվելու համար»։