Ֆրանսիայի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ֆրանսիայի ափերի մոտ Պաս-դե-Կալեի ջրերում նավակի վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով BFM հեռուստաալիքին։
Նախարարի խոսքով՝ նավակում եղել է 33 միգրանտ, որոնցից 31-ը մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խեղդվածների թվում կան հինգ կանայք և մեկ փոքրիկ աղջիկ։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ոստիկանությունը ձերբակալել է չորս փոխադրողների, որոնք կարող են պատասխանատու լինել վթարի համար։