ՍԴ-ում վիճարկել էինք Առողջապահության նախարարի խայտառակ հրամանը. քննությունը մեկնարկում է վաղը. Արամ Վարդևանյան
Սահմանադրական դատարանում վիճարկել էինք Առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Դիմումի քննությունը մեկնարկում է բանավոր կարգով` վաղը ժամը 11.00»: