Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Վտանգված է հայ-ռուսական հարաբերությունների ապագան. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Նոյեմբերերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարների եռակողմ հանդիպումը, որին հաջորդել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ըստ էության խաղաղության դարաշրջանի լոզունգի տակ եզրագծին է մոտենում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական պահանջատիրության հանգուցալուծումը: Ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի համաձայնագրերի դեպքում էր, այսօր էլ հանրությունից գաղտնի է պահվում ստորագրվելիք հիմնարար փաստաթղթի բովանդակությունը, մինչդեռ ունեցած համազգային նշանակությամբ այն պիտի դրվի լայն քննարկման, հայկական աշխարհը պիտի հստակ հասկանա, թե հռչակվող խաղաղության դարաշրջանն իրականում ինչ գին կարող է ունենալ իր համար, փաստացի ինչ ենք կորցնելու, ինչ արժեքներից ենք հրաժարվելու և ով է հանդիսանալու այդ խաղաղության երաշխավորը:

Մինչ այսօր ընթացող բանակցային գործընթացի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որն ապագայում ևս փորձելու է իր ծանրակշիռ ազդեցությունն ունենալ ստորագրվելիք պայմանագրի վրա, ինչը միանգամայն բնական է` հաշվի առնելով տարածաշրջանում ու առհասարակ աշխարհաքաղաքական դասավորումներում ունեցած նրա հանգուցային դերը:

Հարյուրամյակներով հայ մարդն իրեն տեսել է Ռուսաստանի հետ համագործակցության պատմամշակութային, ռազմաքաղաքական գործակցության դաշտում` համարելով, որ քրիստոնյա հայ ժողովրդի բնական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը քրիստոնյա ռուս ժողովուրդն է: Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Հայաստանը մնաց տարածաշրջանում ռուսակա հենակետ, ռազմաբազա ունեցող միակ երկիրը: Պատմական իրողություններով պայմանավորված` հայ մարդը մշտապես կարևորում է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, չափազանց զգայուն է Ռուսաստանի քայլերի, հայկական շահը պաշտպանելու կամ անտեսելու նկատմամբ:

Ցավոք 44-օրյա պատերազմն ու դրա ծանրագույն ելքը մարդկանց մոտ ողջամիտ կասկած են ձևավորել, որ այս ամենը կատարվել է Ռուսաստանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ, որ այն հաջողվել է իրականացնել ռուսական քաղաքական էլիտայում ակնհայտ պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման քաղաքական գործիչների ուժերով: Ակնհայտ է նաև, որ Հայաստանում գերիշխում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անձնական համակրանքը, կա վստահություն, որ վերջինս կարևորում է հայկական շահը և թույլ չի տա այն անտեսել:

Այս զգայուն իրավիճակում եթե Հայաստանի կամազուրկ իշխանություններին պարտադրվի ժողովրդի կամքին հակառակ ստորագրել ոչ հայանպաստ փաստաթուղթ, անդառնալի հարված կհասցվի հայ-ռուսական հարաբերություններին, ժողովուրդի մեջ կամրապնդվի համոզմունքը, որ Ռուսաստանը Հայաստանը դնում է թուրքական զոհասեղանին`անդարձ փակելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների էջը: Արդյունքում կունենանք քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք փոխած Հայաստան, իսկ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ կգծագրվի իսլամական աշխարհի նոր աշխարհագրություն։

Հետևաբար Ռուսաստանը պետք է թույլ չտա, որ ժողովրդի երբեմնի աջակցությունը կորցրած, գերազանցապես հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներով համալրված հայաստանյան իշխանությունն, առանց ժողովրդի դատին ներկայացնելու, Ռուսաստանի պրոադրբեջանական, պրոթուրքական կողմնորոշման գործիչների ճնշման ներքո ի վնաս Հայաստանի ստորագրի որևէ վերջնական փաստաթուղթ: