ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները արդյունքներ չեն տվել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 23-ին Գրոսսին Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
«Չնայած իմ բոլոր ջանքերին, երկու զեկույցներում մանրամասն նկարագրված այս լայնածավալ բանակցություններն ու քննարկումները Իրանի անվտանգության երաշխիքների խնդրի լուծման շուրջ, անարդյունավետ դուրս եկան», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: