Շիրակի մարզում ՊՆ ծառայողը «Mitsubishi Pajero»-ով վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել և հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

