Ստամբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել. կա երկու վիրավոր
Այս գիշեր Ստամբուլի Սաբիհ Գեչկենի անվան միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել: Օդանավակայանի ծառայողական անձնակազմից երկու հոգի վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պայթյունի պատճառները դեռևս հաստատված չեն:
Ուղևորներից ոչ ոք պայթյունի վայրում չի եղել: Այժմ Օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով: