Արցախցի զոհված զինծառայողների հիշատակին նվիրված տեղեկամատյան կպատրաստվի
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2021թ. փետրվարի վերջին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը նշել է, որ, այս դժվարագույն ժամանակահատվածում ստեղծվելով, սկզբից իրենց առջև խնդիր դրեցին ճշգրտել պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների ցուցակները։
Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այս պահին տեղադրված է Արցախյան երրորդ պատերազմում զոհված հերոսամարտիկների լուսանկարների 8 հուշատախտակ՝ ընդհանուր 1080 նկարով: «Նախատեսում ենք նաև վերջին հուշատախտակը տեղադրել, այժմ 180 նկարի խմբագրման և տպագրման աշխատանքները ընթացքի մեջ են», - նշել է Ասրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։