«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է գլխավորել Էռնեստո Վալվերդեն
«Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել իսպանացի մասնագետի հետ մարզչի ժամանակավոր պաշտոնի համար։ Նրանք նաև քննարկել են Վալվերդեին «Յունայթեդում» մշտական աշխատանքի տեղափոխելու հնարավորությունը: Նշվում է, որ իսպանացին նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ունենալով թիմում կարող է ուժեղացնել կազմը։
Վալվերդեն «Բարսելոնա»-ն գլխավորել է 2017 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունվարը՝ երկու անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունում և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթում։