«Բավարիա»-ի մի շարք ֆուտբոլիստներ կարանտինի մեջ են
«Բավարիա»-ի մի շարք ֆուտբոլիստներ կարանտինի մեջ են․ հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը և կիսապաշտպաններ Միքայել Կույզանսը, Սերժ Գնաբրին և Ջամալ Մուսիալան ստիպված են մեկուսացվել՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով։
Այս բոլոր խաղացողները, ինչպես նաև կիսապաշտպան Յոսուա Կիմմիխը պատվաստված չեն COVID-19-ի դեմ։
Նշենք, որ Չուպո-Մոտինգը, Գնաբրին և Մուսիալան միայն վերջերս են ավարտել իրենց կարանտինը պաշտպան Նիկլաս Զյուլեի հետ շփումից հետո։