Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ...

Լրագրող, գրող Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտենք որ վարչապետ Փաշինյանը հաճախ դերասանություն է անում, ինչպես գաղտնալսված խոսքում, որ միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ է դնում, որ խաբի պետությունների ղեկավարներին։ Այսուհանդերձ, մի քանի հարցեր մնում են, նա տգե՞տ թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ինչո՞ւ եմ հարցնում. այսօրվա ասուլիսում նա վրդովված ասել է, թե ինչ ճիշտ բան էր արել, որ մաքսատան ծառայողին հեռացրել էր աշխատանքից, այն բանի համար որ նրա սենյակում երկրի դրոշը գետնին դրված է եղել, իսկ այ, իր համար շատ ծանր էր որ բազմաթիվ մարդիկ մեղադրել էին նրան դրա համար։ Հարցս սա է՝ նա այնքան տգե՞տ է, որ չգիտի ինչ է մարդու իրավունք, մասնավորապես, աշխատանքային իրավունք, և որ վարչապետը իրավունք չունի իր քմահաճույքով պետական ծայայողին գործից հեռացնել, թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ասում է.

«Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար ամենամեծ հարվածն ա եղել: Ձեզ կարող ա թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն ա եղել»։

Նախ, կարծես անկեղծացավ և մատնեց, որ դերասանական վարպետություն էր ցուցադրում, երբ 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների մոտ աչքերը տխրեցնում էր՝, խոստովանում է՝ որ հազարավոր զոհերն ու հայրենիքի մի մասի կորուստը նրա վրա այնպես չէր ազդել ինչպես իր բրտությունից մաքսատան ծառայողի իրավունքերի պաշտպանությունը։

Իսկ արդյո՞ք էլի դերասանական վարպետություն չի ցուցադրում ներկայացնելով թե ինչքան է հարգում Հայաստանի դրոշը, քանի որ 44 օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները գրեթե ամեն օր Հայաստանի դրոշը անարգում էին, տրորում էին, բայց ինքը ասում է, որ դրանից չի ազդվել, իսկ այ, մաքսատանը դրոշը գետնին տեսնելով իրեն կորցրել է, ու հեռացրել մեկին որ չես էլ իմանում ինքն է դրոշը դրել գետնին թե մեկ այլ անձ։ Բայց էլի ճիշտ չի ասում, նա չի հեռացրել ծառայողին, ավելի վատ բան է արել՝ նրան ստիպել է իր կամքին հակառակ գործել՝ գործից դուրս գալու դիմում գրել, գրել՝ խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից։ Մեջբերում բառացի. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Այս պատմությանը ծանոթանալով՝ Մոնրեալի UQAM համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, արհմիությունների մասնագետ Դավիդ Մանդելն ասաց. «Ինչ կարելի է ասել նման վարքագծի մասին` սա ժողովրդավար ղեկավարի պահվածք չէ, այլ մի «самодур»-ի, որն արհամարհում է ժողովրդին: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կկարողանա վարչապետին հիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թե հակառակը, և որ, եթե պետք լինի, նրան էլ կարող են նույնքան արագորեն ազատել աշխատանքից»:

Սակայն ժողովուրդը նրան աշխատանքից չհեռացրեց ոչ այդ ժամանակ, ոչ էլ այն բանից հետո, երբ պատերազմ, պարտություն ու աղետ բերեց երկրի գլխին։

Իսկ այն ժամանակ, նրա շրջապատում մեկը չգտնվեց որ բողոքեր ու որպես համերաշխություն մաքսատան ծառայողին դուրս գար զբաղեցրած պաշտոնից։ Օրինակ, կա Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն՝ նախարարն ու տեղակալները հեղափոխականներ՝ որ մինչ հեղափոխությունը կուրծք էին ծեծում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ, նախարար՝ Զարուհի Բաթոյանը՝ իրավապաշտպան էր, բայց, պարզվեց, նրա իրավապաշտպանությունը ավարտվում էր այնտեղ, որտեղ սկսվում էր նախարարի պաշտոնը, տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ որ Նժդեհին ֆաշիստ է անվանում, բայց շեֆի ֆաշիստական արարքները նորմալ ընդունում է, մյուս տեղակալը՝ Գեմաֆին Գասպարյան՝ որ «Բուն» թիվիով ազգին «կրթում է», բայց էնքան անկիրթ է որ վարչապետը քթի տակ աշխատանքային իրավունք էր տրորում, իսկ ինքը անվերապահ աջակցում էր։

Այս ասուլիսային խոսքում լավը էն էր, որ պարզվում է, Հայաստանում այնքան իրավունքը հարգող մարդ կա, որ վարչապետին թվացել է թե մեկ էլ տեսար իրեն գցեն, բունտ են անում իր դեմ։ Բայց ափսոս, ավելի շատ չեն, մի քիչ ավելի շատ լինեին, որ վարչապետին տապալեին, և երկիրը աղետի չէր մատնվի»: