Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին այս «անկեղծ» զրույցը պատահական չէր։ Խառը բառակույտով քողարկված մի քանի կարևոր ու շատ վտանգավոր ուղերձ տրվեց հայ հասարակությանը։ Դրանց ավելի մանրամասն վաղը կանդրադառնամ, բայց մի քանիսի մասին հիմա կուզեմ խոսել։

- «Արցախի համար կռիվ արեցինք, բայց դե դեռ 91 թվին էր այդ հարցը լուծված»։ Երկար ու սրտաճմլիկ խոստովանություններ, թե միգուցե արժեր քաղաքական կամք դրսևորել, ասել որ 30 տարվա տառապանքը իզուր էր, և այլն։ Ինչու՞ այդ հարցին հիմա անդրադարձավ։ Հասարակությանը կանգնացրեց ընտրության առջև․ «կամ էլի մի կռիվ կլինի կամ պետք է հաշտվեք մի իրողության հետ, որը դեռ 30 տարի առաջ էր ձևավորվել»։ Այս կեղծ ու դեմագոգիկ պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի։

Հայաստանն առանց Արցախի ապագա չունի, Արցախի կորստի հետ երբեք Հայաստանը չէր համաձայնվել ու չի էլ կարող հրաժարվել։

- Հայաստանը գնում է սահմանորոշման Ադրբեջանի հետ։ Պատերզմում խոցոտված, թուլացած, տնտեսական կոլապսի եզրին կանգնած ու որևէ բանակցային ուժ չունեցող Հայաստանը պատրաստվում է բանակցել իր կենսական տարածքների շուրջ։ Ինչու՞։

Ինչու՞ սահմանազատումը դարձավ առանձին օրակարգ։ Երկրները գծում են իրար միջև սահմանները, երբ նրանց միջև բոլոր հարցերը լուծված են։ Փաշինյանը սայլը կապում է ձիու առջևից։ Ավելին, նա սահմանազատումը զատում է Արցախի հարցից։ Դա կործանում է։ Եթե Հայաստանը միլիմետրի ճշտությամբ գիտի որն է իր տարածքը, իսկ այդ տարածքը Սովետական Հայաստանն է, ապա սահմանազատումն ու սահմանագծումը դառնում են տեխնիկական հարց։ Գլխավորը, Արցախի հարցն էլ չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։

- Ադրբեջանը միջանցք կստանա։ Հայաստանը դա միջանցք չի կոչի, բայց Ադրբեջանը ցամաքային կապ կունենա Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Դա կներկայացվի որպես պարզ ճանապարհ, որը կլինի համաշխարհային ճանապարհային ցանցի մի մաս (տե՛ս թյուրքական պետությունների կազմակերպության վերջին հայտարարությունը)։ Չգիտեմ ինչ ռեժիմ կգործի ճանապարհի երկայնքով, բայց ինչով այդ ճանապարհը կտարբերվի միջանցքից՝ պարզ չէ։ Ըստ էության դա հենց միջանցք է։

- Թուրքերը մայիսի 12-ին մխրճվեցին Հայաստանի տարածք, որովհետև «բանակը զբաղված էր քաղաքականությամբ»։ Հիշեցնեմ, որ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որևէ հիմնավորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրյանին։ Այդ ընթացքում որևէ լարվածություն սահմանին չկար ու մայիսի դեպքերը Օնիկ Գասպարյանի ու այլոց հայտարարության հետ կապելը, մեղմ ասած (շատ շատ մեղմ ասած) իրականության հետ որևէ կապ չունի։ Նաև հիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի բառացիորեն մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանը կահավորված է ու ամրացված։ Բայց դե Փաշինյանի համար իրենից բացի բոլորը մեղավոր են։

- Քանի որ Թուրքիան երբեք չի հայտարարի, որ ուզում են հայերին ցեղասպանել, այլև նույնիսկ ժխտում է, թե 1915 թվին ցեղասպանություն է եղել, ուրեմն կեցցե հայ-թուրքական հաշտությունը։
Այնպես որ, սիրելի հայ ժողովուրդ, պատրաստ եղեք ծանր որոշումների։ Բայց կա այլընտրանք՝ դիմադրել ու կանխել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կործանումը։

#դիմադրություն»