Չինաստանը մեղադրել է Բայդենին՝ Թայվանի հետ կապված որոշումներում
Չինաստանի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին այն բանից հետո, երբ նա Թայվանին հրավիրել է մասնակցել հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները։
Թայվանն ընդգրկվել է Պետդեպարտամենտի դեկտեմբերյան գագաթնաժողովի մասնակիցների ցուցակում։
Թայվանի գործերի Չինաստանի բյուրոյի խոսնակ Չժու Ֆենգլանը ասել է, որ կղզու ընդգրկումը սխալ է, և Պեկինը դեմ է «ԱՄՆ-ի և Չինաստանի Թայվանի տարածաշրջանի միջև ցանկացած պաշտոնական հարաբերությունների»: