Ադրբեջանը այս գիշեր գնդակոծել է Բաղանիս գյուղը
Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Անցած երեկոյան ժամը 21.30-ից մինչև 23.45-ը ընդհատումներով ադբեջանական զինուժի հենակետերից գնդակոծել են Բաղանիս գյուղը:
Մեր բանակի համապատասխան գորոծողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար -Բաղանիս հատվածը բաց է, ավոտմեքենանները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ: Բարի լույս բոլորին»: