Ճապոնիայում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա զոհ
Ճապոնիայի Այչի նահանգի Յատոմի Սիթիի միջնակարգ դպրոցի աշակերտը, որին դանակահարել էր զուգահեռ դասարանի աշակերտը, ստացած վնասվածքներից մահացել է։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ 14-ամյա դեռահասը դանակով հարվածել է որովայնին։ Մինչ այդ, ենթադրաբար, վիճաբանություն է եղել երկու դպրոցականների միջեւ։
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին և այժմ հարցաքննում է նրան։