Մառախուղի պատճառով Արարատի մարզում բախվել են 2 «Mercedes», «ՎԱԶ 21015», «Volvo», «Nissan», «ЗИЛ», «Nissan», «Opel» մակնիշի ավտոմեքենաները. «ЗИЛ»-ը տապալել է էլեկտրասյունը
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, եղանակի մառախլապատ լինելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ից մինչև 08։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes», «ՎԱԶ 21015», «Volvo», «Nissan», «ЗИЛ», «Nissan», «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և տապալել բետոնե էլեկտրասյունը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։