ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ժամկետանց քծնողները մտել են խաղի մեջ. երբ փոխվում են «տերերը»

«...Ամեն քայլ, արարք անելուց առաջ պետք է մտածել նախ պետությանը չվնասելու և միայն հետո նեղ անձնականի մասին...»:

Այս մեկ տողը վերցրել ենք մի գրառումից, որի հեղինակը հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանն է (նա մտքի նմանատիպ «առկայծումներ» շատ ունի)...  

Այս պահին երևի թե շատերն իրենք իրենց հարց տվեցին՝ էդ ո՞վ է...  մյուսներն էլ երևի մտածում են, թե՝ լա՛վ է ասել...

Իհարկե, լավ է ասել, բայց կարճ է մտածել...

Իրականում շատերին ոչինչ չասող այս անուն ազգանունով մարդը սովորական, շարքային քծնող է... 

Դեռ նախկին տարիներից մնացած սովորության համաձայն՝ նա քարկոծում է բոլոր նրանց, ովքեր իշխանության դեմ են խոսում:

Բայց, ի տարբերություն իր ջահել տարիների՝ նա հիմա «շանս» է ստացել հայհոյել այսօր արդեն «նախկին» դարձած այն ղեկավարներին, որոնց ոտքերի տակ դեռ երեկ «պառկած» էր և որոնց շահերն էր սպասարկում...

Հիմա, որպես ընդդիմության ընդդիմություն ու տրամաբանորեն նաև Նիկոլ Փաշինյանի բարեկամ, մեզ արդեն քիչ թե շատ ծանոթ դարձած ժամկետանց այս քծնողը, «երկու խոսք» վերտառությամբ, աջ ու ձախ վատաբանում է իր նախկին տերերին ու գովում նորին...

Նա գովում է այն նորերին, ովքեր ստի ու կեղծիքի վրա եկան իշխանության, ովքեր ժողովրդի հետևում դավեր հյուսեցին, ովքեր դավաճանեցին հողն ու հայրենին և թուրքի առաջ մատաղ արեցին հայ տղերքին...

Ու փոխանակ իր հռետորական հարցադրումներն ուղղելու կապիտուլյանտ իշխանությանն ու քննադատելու նրա դավաճանական արարքները, Սայադյան Ալեքսանդրը իր «երկու խոսք»-ով հարձակվում է նրանց վրա, ովքեր փորձում են կանխել Նիկոլի դավաճանական արարքները...

Ասում ես՝ ... պետք է մտածել պետությունը չվնասելու մասի՞ն...

Իսկ մտածո՞ւմ էր Նիկոլը պետությունը չվնասելու մասին, երբ թշնամի երկրի ղեկավարի հետ պայմանագիր էր ստորագրում ու երկիրը մաս-մաս տալիս նրան...

Նկատի ունենալով Նիկոլին ընդդիմացողներին՝ ասում ես, թե՝  «պատերազմական դրության մեջ գտնվող երկրի ներքին փխրուն կայունությունը խարխլողը դավաճան սրիկա է»...

Լո՞ւրջ...

Իսկ այդ դեպքում ինչ անուն կտաս երկիրը թուրքին հանձնողին, տղերքին մեջքից հարվածողին ու թուրքի հետ ներքին պայմանավորվածություն ձեռք բերողին, պարո՛ն Ալեքսանդր... «դուխդ» կհերքի՞ նրան դավաճան ասել...

Կհամարձակվե՞ս նրան նման հարցադրումներ անել, թեկուզ որպես հանրային հեռուստաընկերությունում տարիների վաստակ ունեցող ու փորձառու հաղորդավար...

Կարո՞ղ ես նրան քո հարցադրումներով դեմ տալ պատին, թե՞ դու Նիկոլին շատ ես սիրում, ու նրան դիմում ես միայն «բարեկամաբար, որպես ավագ ընկեր...»...

 Թերևս Ալեքսանդր Սայադյանն այն մարդն է, ով նույնիսկ նախկին նախագահներին էլ չի կարող դեմ առ դեմ ասել այն, ինչ գրում է ու ինչպես հայհոյում է իր ֆեյսբուքյան էջում...

Նա միայն ֆեյսբուքյան տիրույթում է իրեն ավելի համարձակ զգում, ինքնահաստատվում ու իր նեղ ֆեյսբուքյան շրջանակի համար է գրում: Նրանց համար, ովքեր ամեն մի գրառմանը «ծափիկներ», «սրտիկներ» ու «լայքեր» են դնում՝ հասկանալով, որ քծնողը միշտ քծնանքի է սպասում...

Թերևս այսքանը... 

Հ.Գ. Հիշեցի վերջերս մեկի կողմից ասված մի խոսք.

Եթե այսքանից հետո, որևէ մեկը դեռ հարգում է Փաշինյանին, պաշտպանում ու գովում նրան, ուրեմն սպանդի գնալու պատրաստ հոտի միջի ոչխար է...

Այս մեջբերումը թերևս չհիշեի, եթե հանկարծ չհանդիպեի այս հրապարակման հերոսի էջում նման գրառման...