Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

«Ծանր վիրավորանք են հասցրել». Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Հաղորդման մեջ ասվում է.

«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, ուր նշել է հետևյալը` «Սրան զուգահեռ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով։ Օրինակ Վահե Հակոբյանի ՝ «Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումը պիտի լինի» արտահայտությունը, ի հավելումն այսօր առավոտյան, մինչև մարտերի մեկնարկն Արծվիկ Մինասյանի արած՝ «Մի բան կա սպասում ենք դա էլ լինի, նոր խոսենք» արտահայտության, ու էդ ամեն ինչը իրենց սպասարկող մամուլի հատուկ վախ ու խուճապ տարածող սոուսով՝ ստիպում է փաստել, որ հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն և որ թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»:

Իր այս գործողություններով վերջինս իր իսկ բառերով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այդ թվում` Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ:

Նույն օրը Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել է հանցագործության մասին հաղորդում պարունակող հայտարարություններ, մասնավորապես` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է, «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:

Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի համաձայն` 1. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

Վերոգրյալ փաստերից հետևում է, որ թե' Անդրանիկ Քոչարյանը և թե' Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործությունն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները: Սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:

Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին:

Հարկ է նշել նաև, որ Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կատարած արարքները առերևույթ առչնվում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի արգելված հանցակազմի հետ, հետևաբար նախաքննական մարմնին անհրաժեշտ է սրան նույնպես անդրադառնալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը`

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրելով սույն հաղորդման մեջ ներկայացված փաստերը` հարուցել քրեական գործ`

Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացված արտահայտությունների մասով և իրականացնել նախաքննություն,

Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով արգելված և պատիժ նախատեսող արարք կատարելու փաստի առթիվ,

Գործի մասին տեղյակ պահել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց: