Աֆղանստանում հերթական պայթյունն է որոտացել
Երեքշաբթի Քաբուլի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրները, հայտնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնում գտնվող տեղական շուկայում։
Aamaj News-ի փոխանցմամբ՝ պայթել է ականը` ամրացված թալիբներին պատկանող մեքենային։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունից հետո կրակոցների ձայներ են լսվել։