Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Իրավիճակն իրականում գերլարված է. Արման Աբովյան

Արձանագրենք,որ Հայաստանի և Արցախի շուրջ շարունակվում են գեներացվել շատ վտանգավոր տարածաշրջանային գործընթացներ, կարծում եմ, որ դա բոլորին արդեն պարզ է,նույնիսկ սուտի «խաղաղության» մոլուցքով տառապող «թունդ» իշխանամոլների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը և հավելել.

«Ես հիմա չեմ անդրադառնա այն պարզ իրողությանը, որ այս իրավիճակի պատասխանատուն հանդիսանում են Հայաստանի ներկայիս, իբր, «գերարհեստավարժ» իշխանությունները, սակայն մի երկու դիտարկում մեզ բոլորիս համար, քանզի իշխանություններին դիմել կամ հորդորել գործել ազգային շահերի տրամաբանության ներքո անիմաստ է, իրենք «պողպատե» ականջակալներով են և ոչ մի բան ունակ չեն ընկալելու։

Ինչևիցէ ... տեսեք, մենք գիտենք արդեն, որ դեկտեմբերի 15-ին «եվրոպաներում» նախատեսվում է անցակցնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Իսկ ի՞նչ օրակարգով, հայտնի չէ։ Իշխանությունները նույնիսկ ծպտուն չեն հանում և դա շատ-շատ-շատ-շատ մտահոգիչ է, քանզի՝ բացի համոզիչ, սիրուն, երկար-բարակ խոսելուց «պայծառ ապագաների» մասին իրենք ուրիշ ոչ մի բանի ունակ չեն, և եթե հիմա լռում են, ուրեմն վիճակը «բուրդ է»։

Սա ասում եմ առանց հեգնանքի, քանզի վիճակի վատթարացումը առաջին հերթին հարվածելու է ժողովրդին, իսկ իրենք միշտ կգտնեն արդարանալու համար ինչ-որ մի հերթական «մեղավոր»։

Հիմա տեսեք... Ադրբեջանը ուղիղ, իսկ Թուրքիան քողարկված արդեն շատ հստակ հայտարարել են ,որ եթե Հայաստանը չհամաձայնվի «միջանցքի» տրամադրմանը Սյունիքով թուրքերին և ադրբեջանցիներին միավորող լոգիստիկ հանգույցին, ապա ադրբեջանցիները միանշանակ կսկսեն նոր պատերազմ, Սյունիքով «միջանցք» (այո հենց միջանք) ճեղքելու նպատակով։

Այլ կերպ ասած, եթե Հայաստանը չհամաձայնվեց ինքնակամ մասնատվել, այսինքն Սյունիքը նվիրել թուրք ադրբեջանական տանդեմին ,ապա իրենք դա կանեն ուժի կիրառմամբ։

Կրկնեմ ևս մեկ անգամ մեր «հպարտ քաղաքացիներին» ,որ թուրք ադրբեջանական ոհմակը պահանջում է մեզանից կամովի գնալ տարածաշրջանային ինքնասպանության («միջանք») թե չէ, իրենք մեզ ուժի կիրառմամբ կստիպեն։

Աբսուրդային է հնչում, բայց իրականում սա այն իրողությունն է, որի մեջ մենք գոյատևում ենք ։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այն, ինչը ես գրել եմ, բնավ, չի խտացնում գույները, երբ նկարագրում եմ իրական տարածաշրջանային իրավիճակը, որի մեջ մենք բոլորս գտվում ենք, նույնիսկ մի քիչ մեղմ եմ արտահայտվում, որ խնայեմ որոշների «թավշյա» նյարդերը։

Բայց միևնույն է ,բոլոր իբր «խորը» որոնք այսօր փորձում են իրականացնել փաշինյանական իշխանությունները,որ մի կերպ պլստան ստեղծված իրավիճակի ծանրագույն հեռանկարներից, այնքան պրիմիտիվ և անարդյունավետ են, որ պարզապես ապշում ես քաղաքական մտքի սակավությանը, որը տիրում է իշխանության քայլերի ներքո։

Ես նաև հասկանում եմ ,թե ինչ սարսափի մեջ են իշխանավորները, քանզի իրականում հասկանում են թե ինչ ահավոր հետևանքների է բերել իրենց քաղաքականությունը ,սակայն զարմանում եմ անկեղծ ,որ այս ամենը հասկանալով իշխանությունները չեն փորձում գոնե ինչ-որ մի բան ձեռնարկել, որ երկիրը վերջնականապես չվերացնի։

Գուցե հույսը դրել են խոշոր տարածաշրաջանային խաղացողների վրա (Ռուսաստան,Իրան,ԱՄՆ և Եվրոպա) որոնց համար նույնպես անընդունելի է թուրքական գործոնի ուժեղացումը...անկեղծ չգիտեմ,բայց եթե դա այդպես է, և Հասյաստանը այս պարագայում պարզապես կողքից դիտելու է, թե ինչպես են իր ապագան որոշում (իրական ապագան, այլ ոչ թե էն անկապ Ապագա Կա՛ յի անիմաստ լոզունգը) «պայմանական մեծերը», ապա էլ ո՞ւր եք գնում, մի հատ «SOS Արմենիա» նամակ ուղարկեք բոլոր երկրների մայրաքաղաքներ, միգուցե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի:

Կատակը կատակով, բայց իրավիճակն իրականում գերլարված է, և այդպես ոչ ոք չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մեզ համար հիմա ընտրությունը վատի և վտագույնի մեջ է և սա է ամենաահավորը։

...հա չմոռանաք հանկարծ, Ապագա Կա ՛, վայելեք»: