Մեր իշխանությունը այնուամենայիվ պահում է ամենակարևոր խոստումը՝ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Եթե գնում ենք բանակցությունների, նշանակում է՝ ասելու կամ լսելու բան ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
«Բանակցությունները միշտ լավ են, որպեսզի լարվածությունը թուլացնեն։ Բայց թե բանակցություններն ինչ խնդիր պետք է լուծեն՝ կախված է նրանից, թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Խոսելով դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված խնդիրներին, Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Եթե ՌԴ առաջարկները վարչապետի համար ընդունելի են, ուրեմն բխում են ՀՀ շահերից»:
Նա նկատեց, որ ամեն ինչ թափանցիկ կլինի և բոլորը կիմանան:
Դիտարկմանը, թե այս իշխանությունը այլ խոստումներ էր տալիս, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Մեր իշխանությունը այնուամենայիվ պայում է ամենակարևոր խոստումը՝ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու և դրա համար էլ ստացել է քվե»: