Թալանել են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Անսու Ֆատիի տունը
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Անսու Ֆատիի տունը թալանել են «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման ժամանակ։
Գողերը ներթափանցել են վերին հարկ, որտեղից տարել են գումար, զարդեր և ժամացույցներ, իսկ խաղացողի ընտանիքը խաղը դիտել է առաջին հարկում գտնվող հյուրասենյակում հեռուստացույցով։
Ֆատիի ընտանիքի անդամները դիմել են ոստիկանություն։