Հայաստանի և հակառակորդի Պաշտպանության նախարարների միջև պետք է իրականանա օպերատիվ կապը. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Լարվածությունները մեզ միշտ ուղեկցելու են, մինչև չմտնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ, բայց ինչպես տեսնում ենք կան ուժեր, որոնք ցանկություն չունեն երկրում կայուն իրավիճակ ստեղծել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պետք է իրականություն դառնա օպերատիվ կապը Հայաստանի և հակառակորդի Պաշտպանության նախարարների միջև: