Մարիա Զախարովան նշել է, որ Միութենական պետությունը պետք է ներկայացված լինի սոցիալական հարթակներում
Միութենական պետությունը պետք է ներկայացված լինի ժամանակակից հարթակներում, սոցիալական ցանցերում և մեսենջերներում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա (Միութենական պետությունը) պետք է ներկայացվի ժամանակակից հարթակներում: Ես նկատի ունեմ սոցիալական ցանցերը, մեսենջերները», - ասել է նա «Մոսկվան խոսում է» ռադիոյի եթերում:
Նրա խոսքով, պետք է օգտագործել այն ամենը, ինչը կարող է արագ տեղեկատվություն հասցնել տարբեր լսարանների։ Միութենական պետության կողմից ժամանակակից հարթակների օգտագործման իմաստն ու նպատակները քննարկելիս դիվանագետը հիշեցրել է «դանակի մասին հավերժական հարցը»։
«Նա բարի՞ն է բերում, թե՞ չարիքը, դանակով կարելի է վիրահատություններ անել, դանակով ուտելիք պատրաստել և իրականացնել հանցագործություն: Հարցն այն է, թե ում է բաժին ընկնում դանակը»,- ասել է Զախարովան:
Ժամանակակից հարթակներ են անհրաժեշտ, «որպեսզի մարդիկ իսկապես հասկանան, թե ինչու է ստեղծվում ինտեգրացիոն ասոցիացիա, ինչ օգուտներ է այն բերում մարդկանց առօրյա կյանքում», - բացատրել է Զախարովան։