ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Վարդենիսի քաղաքապետը՝ նոր փրկիչ․ չկայացած ինքնասպանը նրա հարևան գյուղից է. ասում են՝ քաղաքապետն է նրան մեքենայով բերել... (լուսանկարներ)

Հրապարակ»-ը գրում է․

Ինքնասպանության իմիտացիան հայկական «փիար» արսենալում իր ուրույն տեղն ունի։ Սխեման պարզ է, աղմուկը երաշխավորված, փրկչի իմիջը՝ նույնպես։ Իսկ ո՞ւմ փրկիչ պետք չի, հատկապես երբ ընտրությունների համար լավագույնս աշխատող իմիջը փրկիչն է։

Մարդը հասնում է որևէ կամրջի, որպես կանոն՝ սոցիալական վատ վիճակից, հուսահատված։ Այդ նույն պահին նույն կամրջիվրա տվյալ պաշտոնյան է հայտնվում, ում փիառի համար բեմադրվել է ներկայացումը։ Պաշտոնյան փրկում է ինքնասպանին, նրան օգնելու խոստումներ է տալիս, ու բոլորը գոհ ու երջանիկ գնում են տուն։

Երեկ առավոտյան կամրջի վրայով անցնող պաշտոնյան Վարդենիսի քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանն էր։
Առավոտյան ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ 38-ամյա տղամարդը, Արտակ Ս-ն, «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել։ Ոստիկանները, ԱԻՆ աշխատողները վազեցին եկան, նույնիսկ հոգեբան։ Բայց ոչ ոք չկարողացավ նրան համոզել, որ կյանքին վերջ չտա, ու միայն Արամ Մելքոնյանը, որը պատահաբար անցավ կողքով, համոզեց նրան փոխել որոշումը։

Մենք փորձեցինք պարզել, թե ո՞վ է Արտակ Ս-ն, ինչո՞ւ է որոշել վերջ տալ կյանքին և ինչո՞ւ է հենց այդ պահին կամրջով անցել ՔՊ ցուցակի առաջին համարը ու պարզեցինք։ Ուրեմն, «քցվողը»՝ Արտակ Ս-ն, Վարդենիսի Փամբակ գյուղից է։ Փամբակը քաղաքապետ Արամ Մելքոնյանի հարազատ Արեգունի գյուղի հարևան համայնքն է։ Մեր ծանոթը Վարդենիսից վստահեցնում է, որ Արտակ Ս-ին ինքնասպանության վայր է բերել հենց քաղաքապետը իր մեքենայով։ «Ես առավոտյան լսեցի դեպքի մասին, իմացա, որ առավոտ ժամը յոթին քաղաքապետը գնացել է Փամբակ, Արտակին վերցրել է Փամբակից ու իրար հետ եկել են Երևան։ Չալարեցի, ավտոն նստեցի, քշեցի Երևան, տենամ՝ Սանոսյան Գնելը մոստի վրա կանգնած», - պատմում է Վարդենիսի բնակիչ Է․ Մ-ն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը շոուի մյուս պերսոնաժն է, հավանաբար, եւ որը նախկինում Գեղարքունիքի մարզպետ էր աշխատում, Արամ Մելքոնյանի «կնքահայրն» է պաշտոնյաների ՔՊ Օլիմպոսում։ Հենց նա է ժամանակին «դուրս գրել» Մելքոնյան Արամին Ռուսաստանից, որտեղ վերջինս բիզնեսմեն էր, հարյուրավոր արտագաղթած ու ՌԴ-ում գործ անող գեղարքունիքցիների նման։

Կապվեցինք Վարդենիսի քաղաքապետի հետ, նրան մեր կասկածները հայտնեցինք։ «Ինքը Փամբակ գյուղի բնակիչ էր, Աբովյանից է, բայց ապրել է Փամբակում։ Հինգ երեխա ուներ, կինը չէր թողնում երեխաներին տեսնել», - ներկայացրեց իր «զեմլյակին» և նրա չստացված ինքնասպանությունը ՔՊ առաջին համարը։

-Պատմում են, որ դուք Արտակի հետ միասին եք եկել առավոտյան Երևան։

- Ես նրան այսօր առավոտյան առաջին անգամ եմ տեսել կամրջի վրա, մեկ էլ երեկ չէ առաջին օրը, Փամբակում քարոզարշավին եմ տեսել, հեռվում կանգնած էր, բայց դեմքը մի կերպ հիշեցի։

- Ակտիվ ընտրող է, փաստորեն։

- Չգիտեմ ինչ է, հեռվում կանգնած էր, ինձ թվաց, մեզ հետևող ա, որովհետև Փամբակ գյուղում տենց ակնոցներով մարդ չի լինում։ Ես միամիտ, պռոբկա էր, գնացել էի թաղում, իմ ու ընկերոջս, Սանոսյանի հայրիկն էր մահացել։

- Բայց հիմա ոչ ոք չի հավատա, որ սա փիար քայլ չէր…

- Ես բոլորին խնդրում եմ իրենց էջերից հանեն էս դեպքը։ Ըտեղ ինչ կա փիարի։ Ես երեկ պետք է գայի պանիխիդայի, բայց Հայկ Սարգսյանը եկել էր, ամբողջ օրը բարձրացել ենք դիրքեր։ Թողեցի, առավոտ եկա։ Պրոբկի մեջ տեսա, ասի՝ էս մարդու դեմքը ծանոթ ա, ոստիկանին ասի՝ կարա՞մ ֆռամ կայնեմ։ Ֆռացի, կանգնա, իջա, ասի՝ կարող ա, ինձ ճանաչում ես, Արտակ ջան։

Արամ Մելքոնյանն ասաց, որ Սանոսյանը խոստացել է, որ կխոսի ինքնասպանի կնոջ հետ, իսկ ինքը՝ Արամը, համարը տվել է, ասել է՝ որ պահին նեղվես, զանգի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում