Ամերիկյան Good Day L.A. հաղորդման անդրադարձը՝ Արման Թաթոյանին "Human Rights Champion" պատվավոր մրցանակը հանձնելու պաշտոնական արարողությանը (տեսանյութ)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է ամերիկյան Good Day L.A.հաղորդման անդրադարձը իր՝ մրցանակ ստանալուն։
«Ամերիկյան Good Day L.A. հաղորդումն անդրադարձել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար» "Human Rights Champion" պատվավոր մրցանակը հանձնելու պաշտոնական արարողությանը»։