Սա ակցիա էր, որ նվիրված էր 44-օրյա պատերազմին, դուք դեռ մտածում եք աշխատանքի գնալու մասի՞ն. Սայաթ Շիրինյան (տեսանյութ)
Չնայած մենք արդեն 3.5 տարի ուշացել ենք, բայց ողջունում եմ ցանկացած տիպի ակցիա, որն ուղղված է Նիկոլի ու նիկոլիզմի դեմ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով այսօր՝ նոյմեբրի 22-ին Երևանի փողոցներում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին ու ավելի ուշ նախաձեռնված հանրահավանքին:
Նրա համար անհասկանելի իրավիճակը, երբ թուրքը մտել է արդեն Հայաստանի տարածք, իսկ որոշ մարդիկ դեմ գնալով ակցիայի կազմակերպիչներին, ասել են, թե աշխատանքից ուշանում են և պահանջել են բացել ճանապարհը:
«Վաղը թուրքն ա ձեր ճանապարհը փակելու: Սա ակցիա էր, որ նվիրված էր 44-օրյա պատերազմին, դուք դեռ մտածում եք աշխատանքի գնալու մասի՞ն»,-ասաց Սայաթ Շիրինյանը:
Նա վստահեցնում է, որ Նիկոլը, ով այսքան տարածք տվեց թուրքին, վաղը ավելի շատ տարածքներ է տալու:
Մանրամասները՝ տեսանյութում