«Միլանը»նոր պայմանագիր կկնքի Ռաֆայել Լեաոյի հետ
«Միլանը» աշխատում է Ռաֆայել Լեաոյի հետ նոր պայմանագրի շուրջ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության պատճառով, հայտնում է Calciomercato-ն:
22-ամյա խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն «ռոսոներիները» հույս ունեն նոր պայմանագիր կնքել՝ ֆուտբոլիստին «Սիթի» տեղափոխվելու մտքից շեղելու համար։
Լեաոյին առաջարկվելու է լրացուցիչ երկու տարի «Միլանում» և աշխատավարձի բարձրացում մինչև տարեկան 4 միլիոն եվրո: