Պուտինը երբեք Նավալնու հետ չի նստի բանակցությունների, որովհետև Նավալնին ընդդիմադիր չէ, նա Ռուսաստանի շահերի դավաճան է. Լուկաշենկո (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգի հարցերին Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի, Բելառուսում իրավապաշտպանների վրա ճնշումների և խաղաղ ցուցարարների ծեծի, ինչպես նաև Պուտինի հետ հարաբերությունների մասին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Լուկաշենկոն հերքել է, որ ՌԴ նախագահն իրեն խորհուրդներ է տվել ընդդիմության հետ վարվելու վերաբերյալ։
«Հենց Պուտինն ու (Ալեքսեյ) Նավալնին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ես անմիջապես բանակցություններ կսկսեմ Սվետլանա (Տիխանովսկայայի) հետ»,- ասել է Բելառուսի նախագահը։
Հարցին, թե Լուկաշենկոն կցանկանա՞ր, որ Պուտինն ու Նավալնին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծել է, որ «դրա նրանց խնդիրներն են»։
«Եթե ուզում եք իմանալ իմ տեսակետը, ապա Նավալնին ծախված մարդ է: Իսկ Պուտինը երբեք նրա հետ չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև նա ընդդիմադիր չէ, նա Ռուսաստանի շահերի դավաճան է»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նաև ասել է, որ միանգամայն հնարավոր է, որ Բելառուսում ինչ-որ մեկն օգնել է միգրանտներին հասնել Լեհաստան, սակայն նա հերքել է, որ նրանց հատուկ հրավիրել են։
«Ես նրանց այստեղ չեմ կանչել և չեմ ուզում, որ նրանք անցնեն Բելառուսիայով»,-ասել է Լուկաշենկոն: