Ստերլինգը Պեպ Գվարդիոլային ասել է, որ ցանկանում է միանալ «Բարսելոնային»
Անգլիացի Ռահիմ Ստերլինգը հունվարին կլքի Պրեմիեր լիգան։ Ռահիմ Ստերլինգը Պեպ Գվարդիոլային ասել է, որ ցանկանում է միանալ «Բարսելոնային», պնդում է Sport-ը։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վերջերս կապվում է «Կամպ Նոու» տեղափոխվելու հետ և ցանկանում է հունվարին փոխել ակումբը:
Նշվում է, որ Գվարդիոլան պատրաստ է թույլ տալ Ստերլինգին հեռանալ ակումբից։ Անգլիացին ամենայն հավանականությամբ կհեռանա վարձակալական հիմունքներով։