Ալեքսանդր Լակազետտի համար կպայքարեն եվրոպական 3 թոփ ակումբներ
Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես դիտարկում է գնել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետտին։
«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» այն հիմնական ակումբներից են, որոնք քննարկում են Ալեքսանդր Լակազետի տրանսֆերի առաջարկը: Fichajes-ը պնդում է, որ ակումբների վերոնշյալ զույգը և գումարած Մադրիդի «Ատլետիկոն» ֆրանսիացուն գնելու հիմանական թեկնածուներից են։
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ցուցադրում է հրաշալի ֆուտբոլ։ Ընդգծենք, որ Լակազետտն իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։