«Ռոման» և «Յուվենտուսը» կպայքարեն «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստի համար
«Ռոման» և «Յուվենտուսը» հավակնում են թիմ հրավիրելու «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին,հայտնում է Calciomercato-ն:
Երկու ակումբներն էլ պատրաստվում են 27-ամյա ֆուտբոլիստին գնել հունվարյան տրանսֆերային շուկայի ընթացքում։
Պարեդեսը ներկայումս «ՊՍԺ»-ում ստանում է շատ քիչ խաղաժամանակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 18 ամսից։