«ՊՍԺ»-ն Հոլանդի փոխարեն կփորձի գնել Վլահովիչին
«Պարի Սեն Ժերմենը» հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ հետաքրքրությունից, հայտնում է El Nacional-ը:
Ֆրանսիական գրանդը նոր հարձակվողի է փնտրում, քանի որ պատրաստվում է Կիլիան Մբապեին ճանապարհել Մադրիդի «Ռեալ»։
Հոլանդը սկզբում գլխավորում էր ՊՍԺ-ի հետաքրքրությունների ցուցակը, բայց այժմ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են «Ֆիորենտինայի» խաղացող Դուշան Վլահովիչի վրա, ում կարող են ձեռք բերել մոտ 80 միլիոն եվրոյով։