ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Գրում եմ, որ իմանաք՝ այդքան տարի ինձ կուլ տվեցին․ Սմբատ Գոգյան (ֆոտո)

ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրել է.

«Բոկի էնդշպիլը

2019 թվականին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որն արձանագրեց, որ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի դոկտորական աշխատանքում կա ծավալուն գրագողություն։ 2020 թվականին արդեն նախկին  ռեկտորի ժ/պ-ն հանձնաժողովի ստեղծման հրամանի օրինականությունը վիճարկեց դատարանում, ընդ որում պատասխանող կողմը ԿԳՄՍ նախարարն էր։ Այնպես ստացվեց, որ 2020 թվականին նոր ռեկտորի ժ/պ համար էլ էր նմանատիպ հանձնաժողով ստեղծվել, ու նախարարության վերնախավին ձեռնտու էր, որ երկու հրամաններն էլ չեղյալ լինեին։ Ուստի 2020-ի հուլիսին դատարանում ԲՈԿ-ը ներգրավվեց որպես երրորդ կողմ և մի քանի օր անց նոր նիստով բավարարեց հայցը։ Դրանով միայն փաստվում էր, որ հանձնաժողովը ստեղծելու հրամանն օրինական չէ, սակայն հայցող կողմը դա ներկայացրեց որպես գրագող չլինելու «վառ» ապացույց։ Կարծես թե երկու կողմերն էլ շահեցին։ Բայց հաշվի չառան մի փաստ, որ դրանով ԲՈԿ-ն իրավունք ստացավ բողոքարկելու որոշումը, ու ես օգտվեցի դրանից։ ԲՈԿ-ի անունից լիազորագիր տվեցի փաստաբան Սայադ Բադալյանին, և նա կազմակերպեց բողոքարկման ամբողջ գործընթացը։ Նա ապահովեց իրավական կողմը, և 2020-ի օգոստոսին բողոքարկեցինք։ Դատի առաջին նիստը նշանակեցին 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ու հենց այդ մի նիստով էլ ավարտվեց դատը։ Դատարանը ֆիքսեց, որ վարչական դատարանի որոշումը սխալ է։ Այսպիսով՝ հանձնաժողովի ստեղծումն օրինական է, իսկ հանձնաժողովի տված եզրակացությունն առ այսօր ոչ ոք կասկածի տակ չի դրել։ 

Ու, այո, մյուս գրագողին դոկտորի գիտական աստիճանից զրկելու գործընթացը նույնպես օրինական էր, ու նախարարն անհիմն կերպով էր չեղյալ արել ԲՈԿ-ի նախագահի որոշումը։ Կառավարությունն իրականացրեց ստուգումներ, միգուցե նաև ծառայողական քննություն ու արդյունքների մասին լռեց, քանի որ հավանաբար ասելիք չկար։

Հիմա կասեք, թե ինչո՞ւ եմ գրում այս ամենը։ Գրում եմ, որ իմանաք։ Իմանաք, որ այդքան տարի ինձ կուլ տվեցին։ Կուլ տվեցին, բայց և այնպես իմ որոշումներից ոչ մեկը դատարանում չեղյալ չեղավ։ Բայցևայնպես, իմ բոլոր որոշումներն ու պլանները չեղյալ արեցին ԿԳՄՍ նախարարները։ Ու թեև ես չեմ հավատում դատարաններին, բայց դե իրենք չինովնիկներից ավելի ազնիվ գտնվեցին։

Սրանով փակում եմ իմ կյանքում 2018-2020թթ ԲՈԿ-ում աշխատանքը։ Այլևս ոչ մեկին այդ թեմայով ոչինչ չեմ ասելու։ Վաղվանից միայն կրթական նորություններ»։